Արևմուտքը փորձել է քաղաքականացնել G20-ի հռչակագիրը. Լավրով

Կիևին զենք մատակարարելով և ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելով՝ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն փաստացի ուկրաինական հակամարտության կողմ են դարձել: Այս մասին հայտարարել է Բալիում G20-ում ռուսական պատվիրակության ղեկավար, արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Նրա խոսքով՝ G20-ի ամփոփիչ հռչակագրի շուրջ աշխատանքները գրեթե ավարտված են

«Արևմուտքը փորձել է քաղաքականացնել հռչակագիրը և փաստաթղթում այնպիսի ձևակերպումներ ընդգրկել, որոնք կնշանակեին, թե Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտում է ամբողջ Քսանյակը»,- նշել է Լավրովը։

Դիվանագետը հերքել է լուրերը, թե Վաշինգտոնը հող է նախապատրաստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս