ՌԴ-ն դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից

Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցվել է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից ՌԴ-ի դուրս գալու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) ապրիլի վերջին կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը։Պատճառը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն էր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս