Հունաստանը Թուրքիային պատին է սեղմում, պահանջելով… Նոր ապտակ Թուրքիային

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստին, անդրադարձել է 2020թվականի թանգարանից մզկիթի վերածված Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թեմային: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Դենդիասը նշել է, որ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին

պետք է նորից թանգարանի կարգավիճակ տալ: «Կուզենայի անդրադառնալ Հունաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի խնդրի՝ մշակութային իրավունքների խստորեն պահպանմանը: Բոլոր երկրները պիտի խnւuափեն մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից, անկախ դրանց քաղաքական, տնտեսական ու մշակութային համակարգերից»: Հունաստանի Արտաքին

Գործերի նախարարի խոսքով՝ հուշարձանի կարգավիճակի փոփոխության համար պարտադիր է նախ ստանալ համապատասխան համայնքների համաձայնությունը ու նախապես տեղեկացնել համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Դենդիասի դիտարկմամբ՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը հակասում է տվյալ մշակութային ժառանգության հանդեպ հարգանքի հայեցակարգին: Նա դիմելով Թուրքիայի ղեկավարությանն, ասել է.

«Մենք միջազգային մյուս կառույցների ու հաստատությունների հետ միասին պահանջnւմ ենք, որ այս հուշարձանին վերադարձվի իր նախկին կարգավիճակը»: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թ-ին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր: 2020թվականի հուլիսի քսանչորսին՝ ութսունվեց տարի անց 1-ին անգամ համընդհանուր նամազ էր անցկացվել «Այա Սոֆիայի մզկիթում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս