Պեսկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի խոսքերը Բելառուսի՝ ընկերներ չունենալու մասին

Պեսկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի խոսքերը Բելառուսի՝ ընկերներ չունենալու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկ նաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, ըստ որի` Բելառուսն ընկերներ չունի, նշել է երկու պետության սերտ կապը` գրում է РИА Новости-ն:

Շաբաթ օրը Մինսկի լեռնադահուկային սպո րտային փառա տոնին մասնակցելուց հետո Լուկաշենկոն ասել է, որ բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն: Նրա խոսքերը մեջբերել է Belt գործակալությունը:

Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե ինչպես է Կրեմլն ընդունում այդ հայտարարությունը:

«Կարծում ենք, որ նման հայտարարությունը դժ վար վերաբերի Ռուսաստանին: Ի վերջո, մենք նույն միութենական պետությունում ենք, և այստեղ ոչ թե ընկերներ ենք, այլ՝ եղբայրներ»,- ասել է Պուտինի խոսնակը:

generalnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս