Վան Գոգի երբևէ չցուցադրված կտավը կներկայացվի Sotheby’s աճուրդում՝ 5-8 միլիոն եվրո նախնական արժեքով

Վինսենթ վան Գոգի երբևէ չցուցադրված նկարը աճուրդի է դրվելու Փարիզի Sotheby’s աճուրդում ։Նախապես այն հանրության համար ցուցադրության կդրվի Փարիզում , ինչպես նաև Ամստերդամում և Հոնկոնգում ։ Այս մասին գրում է ARTnews- ը:

«Փողոցային տեսարան Մոնմարտրում» կտավը Վինսենթ վան Գոգը նկարել է 1887 թվականին, երբ նա եղբոր՝ Թեոյի հետ, ապրում էր Փարիզում: Կտավում պատկերված է Մոնմարտրի խորհրդանիշներից մեկը ՝ Moulin de la Galette հողմաղացը: Այս կտավը գտնվել է մասնավոր հավաքածուում՝ 1920 թվականից:

«Վան Գոգի Մոնմարտրի շրջանի շատ քիչ կտավներ են մնացել մասնավոր հավաքածուներում: Կտավների այս լեգենդար շարքից շուկայում հայտնվելն, անկшսկած, կարող է համարվել շատ նշանակալից իրադարձություն»,- նշվում է Sotheby’s- ի ներկայացուցիչների հայտարարությունում ։

Կտավի նախնական աճուրդային արժեքը գնահատվել է 5-8 միլիոն եվրո է: Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչև մարտի 25-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս