Ավստրալացի լրագրող Բենջամին Սթրիքն պարզել է թե որտեղ է նկարահանվել ադրբեջանական կողմի՝ հայ զինծառայողների դիերը ցուցադրող տեսանյութը

Ավստրալացի լրագրող, բաց աղբյուրների հիման վրա հետախուզական ուսումնասիրությունների գծով մասնագիտացած Բենջամին Սթրիքն ուսումնասիրել է ադրբեջանական սոցմեդիայի տիրույթում հրապարակված տեսանյութը, որում ներկայացված են հայ զինծառայողների դիերը:

Լրագրողը, ուսումնասիրելով մեկ շարքով պառկեցված դիերի կադրերը, կարողացե է պարզել տեղանքը. խոսքը Կովսականի (Զանգելան) մասին է:

«Տեսանյութը, որում ցուցադրվում են դիերը, որոշները ձեռնաշղթաներով, մյուսներն էլ մերկ, արվել է Զանգելանում, Ղարաբաղ: Արբանյակից արված լուսանկարը (ամսաթիվը 24/10/2020) ցույց է տալիս այն հատվածը, որտեղ տեսանյութում ցուցադրվում են դիերը»,-իր թվիթերյան էջում գրել է Սթրիքը:

Ավելի վաղ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը:

ՄԻՊ-ը նշել էր, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ:

«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին»,-գրել էր Բեգլարյանն ու կից համապատասխան լուսանկարներ հրապարակել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս