Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը վաղ է․ Զաս

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, մի շարք տարածաշրջաններում նույնպես կչեղարկվի», — ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ընթանում է սահմանափակումների փուլային մեղմացում:

«Խոսել այն մասին, որ իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, դեռ վաղ է», — նշել է Զասը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս