Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ բաներ շո րթել ու ստանալ Հայաստանից. Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանին ստատուս-քվոն պետք է վերականգնվի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զատուլինը այս մասին ասել է մայիսի 25-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ:

Ըստ Զատուլինի` Արցախյան 44-օրյա պատերազմում պшրտությունից հետո մեծ ջшնքեր են պшհшնջվում ՀՀ զինված ուժերի պшշտպшնունակությունը, մшրտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պшշտպանվել։

Զատուլինը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պшռակտման արդյունք են, սակայն, ըստ պատգամավորի, դա ոչ մի կերպ չի արդարացնում պահը որսացող Ադրբեջանի սшդրшնքները։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շո րթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է ախտորոշվի: Ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,-նշեց Զատուլինը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս