ԿԵՑՑԵ՜Ս… Քիմ Քարդաշյանը առիթը բաց չի թողնում, որ հպարտանա ՀԱՅ լինելով… ԱՀԱ, թե ինչ է գրել

Մեր հայրենակից համաշխարհային գերաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի իննին դարձել է երկու տարեկան ու հրապարակել է որդու լուսանկարը , կից գրելով։

«Նա իմ երեխան է, որն ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, ու հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտը եւ քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել: «Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։

Հիշեցնենք , որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը չորս երեխա ունի։ Վերջերս զույգը հայտարարեց , որ բաժանվում են ու որ այլևս անհամատեղելի է նրանց միասին ապրելը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս