Պատերազմում կռվողները, զո հվшծները, գերիները, шնհետ կորшծները կամ պոտենցիալ բոլոր զինվորները պատրաստ էին իրենց կյանքը տալ, որ մենք ավելի լավ երկիր ունենանք, ոչ թե որ մարդիկ քոչը հավաքեն ու արտագաթեն։

Սուրեն Սահակյանը գրում է.
Վաղվանից սկսում են գործել համաճարակի պատճառով փակված ՀՀ-ՌԴ ուղևորափոխադրման ուղիները։ Չգիտեմ՝ ինչքանով են հավաստի տեղեկությունները, թե հերթեր են գոյանում ՊՇՌ տեստավորման ու արտագաղթելու համար։

Անկախ նրանից, թե ոնց կընկալվի, կցանկանայի գնացողները մի բան հիշեն։ Պատերազմում կռվ ողները, զո հվածները, գեր իները, անհետ կոր ածները կամ պոտենցիալ բոլոր զինվորները պատրաստ էին իրենց կյանքը տալ, որ մենք ավելի լավ երկիր ունենանք, ոչ թե որ մարդիկ քոչը

հավաքեն ու արտագաթեն։ Հազար կարծիք կարող ա լինել, սակայն իմ համոզմունքն ա, որ կենդանի մնացածների հոգու մեծ պարտքն ա, որ նույնիսկ էս բարդ իրավիճակում էդ մարդկանց երազանքների իրականացման գործում յուրաքանչյուրն իր մի լուման ներդնի։ Իսկ դա պետք ա անել մնալով, շենացնելով, ավելի լավն ու անվտա նգ դարձնելով մեր երկիրը՝

էն, ինչ ուզում էին անել մեր ընկած եղբայրներն ու քույրերը։ Նրանց զո հողությունը չի կարող անիմաստ լինել ու պետք ա որ Հայաստանը ավելի պաշտպանված, զարգացած, արդար ու ազատ դառնա։ Դա շատ դժվար կլինի անել մնացածներով։

Պետք ա մնանք ու պակասելու փոխարեն շատանանք։ Շատ կցանկանամ, որ գնալու մտադրություն ունեցողները կամ դրա վերաբերյալ խորհողները էս դիտանկյունից էլ նայեն հարցին։ Դեռ գնացածները պետք ա վերադառնան, ի՞նչ գնալու մասին ա խոսքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս