Տեսել Եմ Զինվորի,Ով Պայթյունի Ժամանակ Սեփական Մարմնով Ընկերոջն Ա Պահել.. Տեսել Եմ Մարդու, Ով Իրա Փայ Ջուրը Տարիքով Ավելի Փոքրին Ա Տվել.. Ժամկետային Զինծառայողի Անսահման Հուզիչ Գրառումը

Ժամկետային զինծառայող Erik Epremyan-ի ֆեյսբուքյան էջից. «Մենք Բողոքում ենք, քննադատում ենք, բամբասում ենք, ատում ենք, նսեմացնում ենք, ո չն չացնում ենք ու էս ամենը մեդալյոնի միայն մի կողմին նայելու պատճառով։ Մենք խոսում ենք,որ ղարաբաղցիք փախան, բայց չենք խոսում երևանում ապրող արցախցի ուսանողների վարկյանական հետ գալու և կռիվ տալու մասին:

Խոսում ենք ագահության մասին, բայց չենք խոսում սահմանին կանգնած զինվորի վերջին կում ջուրը ընկերոջ հետ կիսելու մասին: Խոսում ենք վախի մասին, բայց չենք խոսում փախչող զորքին թողած և մինչև վերջին վայրկյանը դիրք պահած Տղու մասին: Խոսում ենք վատ հրամանատարի մասին, բայց չենք խոսում տանգի վրա նստած զորքի դեմից գնացող Հրամանատարի մասին: Ասում ենք տեսաք նահանջեցին, բայց չենք ասում փրկվեցին:

Տեսնում ենք տարիքով մարդուն խրամատի մեջ լացելուց` ասում ենք վախում ա, չենք մտածում, որ տղու համար ա վախում: Խոսում ենք անհավասարության մասին, բայց չենք խոսում մի երշիկը 20 հոգով կիսվող Զինվորների մասին: Խոսում ենք, թե ինչքան օգնություն ենք ուղարկում,բայց չենք խոսում տան վերջին ալյուրով թխած հացը պոստեր ուղարկող տատիկի մասին։
Տեսել եմ մարդու, ով ունենալով հաց` չի կերել ասելով` <<Զինվորս սոված ես ոնց հաց դնեմ բերանս>>։ Տեսել եմ մարդու, ով իրա փայ ջուրը տարիքով ավելի փոքրին ա տվել: Տեսել եմ զինվորի,ով պայթյունի ժամանակ սեփական մարմնով ընկերոջն ա պահել: Տեսել եմ մարդու, ով Կրակոցների տակ վիրավոր ընկերոջն ա դուրս հանել:

Տեսել եմ Հրամանատարի, ով ուրիշ հրամանատարի փախուստից հետո մնացած 18 ամյա զորքի կողքին մինչև վերջ կանգնել ա ու դրանով փրկել շատերին: Ու էլի շատ բաներ եմ տեսել ու զգացել ու ՀԱՅ ազգի լավը լինելու հավատս մի վայրկյան անգամ չի հատել»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս