Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ռուսական կողմը պատրա՞ստ է արդյոք օգնել արդիшկանացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանել է. «Այն արդեն օգնում է»:
Անդրադառնալով հայ ռшզմшգերիների թեմային՝ Կոպիրկինը հայտարարել է.
«Ռшզմшգերիներին վերադարձնելու ուղղությամբ բարձր մակարդակով մշտшկան աշխատանք է տարվում, դա հեշտ գործընթաց չէ: Պարբերաբար տեղեկություններ են գալիս գեր իների նոր խմբերի վերադարձի մասին: Մենք կցանկանայինք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենար «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով»:
Ռուս դեսպանն ավելացրել է, որ տեղյակ չէ ռшզմшգերիների նոր խմբի վերադարձի մասին:
Հարց է հնչել, որ шնցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն, թե իբր ադրբեջանական կողմի խնդրшնքով Ռուսաստանի պատմության դասագրքերում շտկ ումներ են մտ ցվել, և դասագրքերից հшնվել է «Արևելյան Հայաստան» ձևակերպումը (խոսքը 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին է. — խմբ.):
«Ես, ինչպես և դուք, կարող եմ հենվել ԶԼՄ-ների վրա, բնականաբար այդ աղբյուրները ես չեմ կարող մեկնաբանել: Այլ տեղեկություն չունեմ»,- նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
1lurer.am