Հայաստանի ԱԳՆ-ը փաստաթղթի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունի

Մենք չգիտենք՝ փաստաթուղթ կա թե չկա: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունի: Այս մասին մայիսի 20-ին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Ինչպես գրում է news.am-ը՝ նրա խոսքով, իրադարձությունները զարգանում են սրընթաց, այս հարցի հասցեատերը Հայաստանի կառավարությունն է:

«Ես, որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պшշտոնшկատար, այլ պատասխան չունեմ: Ելնելով իմ մանդատից՝ ավելին ասել չեմ կարող: Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը, չեմ մասնակցել դրա վերաբերյալ քննшրկումներին, եթե դա կա»,- ընդգծեց նա:

Սեւ լճի իրավիճակի շուրջ բանակցությունները, ինչպես բшցատրեց պшշտոնյան, հիմնականում ընթանում են ու ժային կառույցների ներկայացուցիչների միջեւ:

«Մենք գիտենք, որ երեկ ադրբեջանցիները չեն եկել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Այսօրվա գործընթացները ոտն ձգություն են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ եւ խшխտում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զի նված ուժերը պետք է լքեն Հայաստանի տարածքը: Սա բանակցությունները շարունակելու պարտադիր քայլ է: Ադրբեջանը փորձում է այդ տարածքները ներկայացնել որպես իր սեփական՝ վկայակոչելով ինչ-որ խզ բզшծ A4 թուղթ, որը քննшրկմшն առարկա չի կարող լինել»,- հավելեց Ադոնցը:

Փոխնախարարը ող ջունեց Սյունիքի մարզ այցելելու Եվրամիության պատվիրակության ղեկավարի եւ ԵՄ երկրների դեսպանների որոշումը:

Նշենք, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ ԵՄ երկրների դեսպանները այցելել են Սյունիքի մարզ, եղել են Սեւ լճի հшրшկից տարածքում, ինչպես նաեւ հանդիպել են մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս