Եռակողմ հայտարարությունը կախվեց Մոսկվայի ու Բաքվի վրա․ Վճռորոշ պահն է

Ալիեւի հայտարարությունը, թե «հայերը խոչ ընդոտում են Զանգեզուրի միջանցքի բացմանը, բայց մենք կստիպենք նրանց», եւ որ այդ դրույթը ներառված է եռակողմ հայտարարության մեջ, Հայաստանում տարաբնույթ բուռն արձագանքների պատճառ է դարձել։ Միեւնույն ժամանակ, հարկ է կրկին անդրադառնալ այն հանգամանքին, թե արդյոք եռակողմ հայտարարությունը ստ որագրվել է երկու օրինակից եւ տարբեր օրերի։ Օրինակ, հայկական կողմը ստո րագրման օր է համարում նոյեմբերի 9-ը, Բաքուն՝ նոյեմբերի 10-ը։ Փաստաթղթի հայկական կողմի «օրինակում» միջանցքի մասին խոսք չկա, եւ որ ցանկացած հաղորդակցություն լինելու է Հայաստանի իրավազորության ներքո, իսկ Ալիեւը պն դում է, որ իր օրինակում կա։

Փաստաթուղթը ստո րագրել են Բաքուն եւ Մոսկվան, տեսակապով։ Ըստ էության, դա Հայաստանին պարտադրված ռուս-թուրքական փաստաթուղթ է՝ երկկողմ ձեւաչափով, եւ բնօրինակը կարելի է համարել հենց այդ ձեւաչափում ստո րագրվածը։ Այն հապճեպությունը, որով Մոսկվան ու Բաքուն իրականացրել ու շարունակում են իրականացնել դրա դրույթները, ուղեկցելով շան տաժով, սպառ նալիքով, «ինքնա սպա նությամբ», նողկալի քարոզչությամբ, գեր իների հարցի ձգձ գումով եւ այլն, դրա վկայությունն է։ Դրա վկայությունն է նաեւ այն, որ Մոսկվան ու Բաքուն ստո րագրման հենց հաջորդ պահից բազմիցս խա խտել են դրա դրույթները։

Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի այս հապճե պությունը հասկանալի է՝ Հայաստանի դեմ պլանավորվել ու իրականացվել է ահաբ եկչական պատերազմ հանցագ ործությունների ողջ սպեկտրով, այդ թվում խա խտելով միջազգային պարտավորությունները, եւ խնդիր կա «լեգիտիմացնել» այն, որի նպատակով էլ ապակայունացվում ու կազմալուծվում է Հայաստանի ներքին իրավիճակը։ «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցները», ինչպես ասել է Պուտինի խոսնակը, լիովին ներգրվել են ռուս-թուրքական այս ծրագրերին, այդպիսով բացառելով որեւէ դիմադրություն։

Գուցե տարօրինակ թվա այդ մասնակիցներին, բայց Բաքուն, Մոսկվան ու Անկարան կախված են Երեւանից, եւ նրանց նյար դային հայտարարությունները եւ սպառն ալիքները մատնում են այդ հանգամանքը։ Բավական է Երեւանից պաշտոնական մակարդակով մեղա դրանք ու պահանջ, եւ հօդս կցնդի ռուս-թուրքական համաձա յնությունների խնամ քով մշակված այս ողջ պլանը։ «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցները» պետք է սա շատ հստակ իմանան, իմանան նաեւ, որ այս հնարավորությունը չեզոքացնելու համար կրում են ուղիղ պատասխանատվություն։

Եռակողմ հայտարարությունն անօրինական, անորոշ ու հակասական թուղթ է, որի շրջանակում իրականացված գործողությունները ենթակա են վերանայման։ Նմանապես, օդում կախված է նաեւ ռուսական զո րքի ներկայությունն Արցախում, չունենալով որեւէ իրավական հիմք։ Ըստ էության, այդ զո րքի ներկայությունը երաշխիք է թուրքերին՝ հայկական կողմի որեւէ նախաձեռնություն զս պելու հարցում, թեեւ հայերին պարտադրվում է «փրկչության» թեզը։ Ճիշտ է Ադեկվադի համահիմնադիր Արթուր Դանիելյանը, որ եթե պատերազմը շարունակվեր եւս մի քանի օր, Բաքվի համար կարող էին անկանխ ատեսելի հետեւանքներ լինել։ Սա շատ հարցերի պատասխան է տալիս։

Այս հանգամանքները հնարավոր չէ անտեսել, այդ պատճառով էլ Ռուսաստանն արդեն խոստովանել է, որ պատերազմը ինքն է նախաձեռնել եւ ինքն է եռակողմ հայտարարության հեղինակը։ Առջեւում դեռ շատ խոստովանություններ են սպասվում, այդ թվում ռուսական զ որքի տեղակայման եւ այլ հանգամանքներ։

Ո՞վ է Հայաստանում պատրաստ առաջարկել իրավիճակը 1994-ի սահ մաններին վերադարձնելու եւ Արցախի վերամիավորման օրակարգը։ Անհնա ՞ր է թվում։ Անհնար ոչինչ չկա, պետք է պարզապես դուրս գալ «ոտքը վերմակի չափով մեկնելու» եւ «ռուսական փր կչության» կաղապարներից, որոնք սահմ անափակում են քաղաքական մտահորիզոնը։ Դա ամեն ինչ տեղը կգցի։ Մոսկվան, Անկարան ու Բաքուն չափազանց թանկ են վճարելու այս ամենի համար։

lragir.am

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս