Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հար ձակման Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելիության հետեւանքով

Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հար ձակման Microsoft կորպորացիայի Exchange Server ծրագրային ապահովման խոցելիության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Կասպերսկի լաբորատորիայի» մամուլի ծառայությանը:

«Մարտի 2-ին Microsoft ընկերությունը հայտնել է հար ձակումների շարքի մասին Microsoft Exchange Server-ում նոր խոցելիության հետեւանքով: Վերջին շաբաթվա ընթացքում «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները գրանցում են այդ խո ցելիությունները շահարկման փորձերի թվի աճ գաղտնի տվյալները գողանալու նպատակով կորպորատիվ ցանցեր ներթափանցելու համար: Ռուսաստանում հար ձակման է ենթարկվել արդեն շուրջ 40 ընկերություն»,-պատմել են ընկերությունում:

Այդպիսի հա րձակումներից պաշտպանվելու համար «Կասպերսկի լաբորատորիաներում» խորհուրդ են տվել տեղադրել Microsoft-ի թարմացումն ու օգտագործել ծրագրային պաշտպանիչ լուծումներ, իսկ հար ձակման դեպքում դիմել մասնագետներին դեպքը հետաքննելու համար:

Երեքշաբթի Microsoft-ը ներկայացրել է Exchange Server-ի թարմացումն այն ֆոնին, որ դրա միջոցով ԱՄՆ-ում մի շարք մասնավոր ընկերություններ կարող էին ենթարկվել հար ձակման հաքերների խմբավորման կողմից, որը կորպորացիայում անվանել են Hafnium: Կա պն դում, որ այն կարող է կապված լինել Չինաստանի հետ:

Նյութի աղբյուր՝ news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս