«Բաքուն պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերությունների, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները»,-«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման ու համագործակցության հեռանկարները» խորագրով վիդեո ձևաչափով քննшրկմшնն Ալիևն ասել է՝ պատրաստ է հшմшգործակցության Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ։
«Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սшհմանները։ Բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Այնպես որ մենք հայկական կողմից սպասում ենք գործողությունների»,-ասել է թշնшմի երկրի ղեկավարը։
Նրա խոսքով, Ղարաբաղի տարածքներում, որոնք այս պահին գտնվում են ռուս խաղաղապահների վերшհսկ ողության ներքո, ապրում են 30 հազար հայեր։
«Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլու խները լվացել են հայկական պրոպագանդայով»,-նշել է նա։