Թշն ամու վերահսկողության տակ անցած տարածքներում ալիևի նկարների հրապարակումը սովորական տե ռորի պրիմիտիվ դրսևորում է։ Սա արվում է, որ… Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Թշն ամու վերահսկողության տակ անցած տարածքներում ալիևի նկարների հրապարակումը սովորական տե ռորի պրիմիտիվ դրսևորում է։ Այն մեծապես ուղղված է հենց հայկական լսարանին։ Արվում է սա մեզ

նյարդայնացնելու, վախեցնելու և վերջապես մեր հայրենակիցներին հոգեբանորեն ճնշելու համար։ Սրա վերջնական նպատակն իհարկե Արցախի հայաթափումն է։ Այս նույն նպատակն է կրում նաև ալիևի կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող այն թեզը, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է։ Նա

իհարկե հասկանում է, որ խնդիրը լուծված չէ, որ Հայաստանն ամեն ինչ կանի Արցախն ազատագրելու համար, որ ռուսական կայսրությունը հնարավորինս կկառչի այս հողից, ու որ նույն Ռուսաստանին այս հողի վրա հայերի գոյությունն իհարկե անհրաժեշտ է։ Բայց, անշուշտ սա հոգեբանական ճնշման փորձ է

Արցախի բնակչության հանդեպ։ Եվ այս հոգեբանական պատերազմի պարագայում, կուզենամ, գոնե մեր լրատվական կայքերի էջերին, շատ ավելի հաճախ տեսնել իրենց հողի վրա պինդ կանգնած արցախցիների նկարներն ու պատմությունները, այլ ոչ թե մեր հողը տրորող թշնամու հիմար ժպիտը… Հ.Գ. Պատերազմը չի ավարտվել…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս