Ֆրանսիայում 15 կամավոր 40 օր շարունակ առանց հեռախոսի և ժամացույցի կբնակվի քարանձավում՝ մեկուսացման հետևանքները պարզելու համար

Երկարատև մեկուսացման հետևանքները հասկանալու համար Ֆրանսիայի հարավում գտնվող Արիժի քարանձավում գիտնականները նոր փորձարկում են իրականացնում, գրում է odditycentral.com-ը, նշելով՝ The Deep Time անունով առաքելությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 15 կամավոր, այդ թվում՝ 8 տղամարդ և 7 կին, որոնք 40 օր կանցկացնեն Պիրենեյան լեռներում գտնվող քարանձավում:

Գիտական ուսումնասիրության համար փորձարկման մասնակիցները ստի պված կլինեն ողջ ընթացքում հրաժարվել էլեկտրոնային սարքավորումներից: Բացի այդ, նրանք կկորցնեն ժամանակի զգացողությունը, քանի որ վերջիններիս կար գելվի նաև ժամացույց կրել:

«Ժամանակի զգացողությունը կոր ցնելը գոյություն ունեցող ամենամեծ ապակողմնորոշումն է, և Deep Time առաքելությանը հենց սա է հետաքրքում: Որոշ իրադարձությունների ընթացքում ժամանակի մեր ընկալումը փոխվում է՝ կարծես այն անցնում է շատ դանդաղ կամ շատ արագ: Ի՞նչ է տեղի ունենում այդ ժամանակ: Ինչպե՞ս վերականգնել ժամանակի զգացողությունը: Որո՞նք են կապերը ճանաչողական և կենսաբանական ժամանակի, ուղեղի և գենետիկական բջիջների միջև: Ի՞նչ կապ կա ընկալվող ժամանակի, նորմատիվային ժամանակի և մեր ժամացույցների միջև: Ինչպե՞ս է մեր ուղեղն ընկալում ժամանակը»,- հետաքրքրում է հետազոտության հեղինակներին:

Ինչ վերաբերում է քարանձավի «բնակության պայմաններին», ապա հեղինակներն այս առնչությամբ մանր ամասնում են, որ կամավորները ստի պված կլինեն հարմարվել +12 աստիճան կայուն ջերմաստիճանին և 95-տոկոսանոց խոնավությանը: Միևնույն ժամանակ, փոր ձարկման մասնակիցները պետք է ինքնուրույն հասկանան, թե ինչպես կարելի է էլեկտրականություն ստանալ:

Գիտնականները կվերլուծեն հետազոտության տվյալները և կհրապարակեն դրանք՝ հավաքելով քարանձավում տեղադրված մի շարք զգայակաների փոխանցած տվյալները:

Նշենք՝ The Deep Time առաքելությունը մեկնարկել է մարտի 14-ին և կավարտվի ապրիլի 22-ին:

generalnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս