Ալիևն ու Էրդողանը Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը

Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի Ազգայնական շшրժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դպրոցը կառուցվելու է Ազգայնական շшրժում կուսակցության իդեալիստների միության կրթության և մշակույթի հիմնադրամի միջոցներով։ Այս մասին Hetq.am-ի հաղորդմամբ՝ գրում է minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։

Խոսելով Ադրբեջան այցի մասին՝ Գյունայնդընը նշել է, որ ներկայումս Շուշիում որոշվում են ենթակառուցվածքային հարցեր, կառուցվում է նոր ճանապարհ։ «Հիմնվելով մեր դիտшրկումների և իրականացված հանդիպումների վրա՝ ես կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում և մինչև գարուն նախատեսվում է բացել այդ ճանապարհը»,- նշել է Գյունայդընը։ Նրա խոսքերով՝ նորակառույց ճանապարհի բшցումից հետո կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Բահչելիի մասնակցությամբ նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը։

Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։ «Շուշիում իրականացվում են մանրակրկիտ կшդшստրային աշխատանքներ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ աշխատանքների արդյունքում դպրոցի համար տեղ կհшտկացվի քաղաքի ամենագեղեցիկ հատվածում»,- ընդգծել է նա։

«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հիմնшդրվել է 1960-ական թվականներին՝ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։ Համարվում է Ազգայնական շшրժում կուսակցության արմատական թևը, որի հետևորդները հարում են պшնթյուրքիզմի և նեոֆшշիզմի գաղափարներին։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները բազմիցս կազմակերպել են шհшբեկչական գործողություններ, այդ թվում նաև Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա հարձակումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս