Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին:
Լուկաշենկոն նշել է, որ նախորդ օրը քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մանրամասները, հայտնում է «Բելտան»:
«Ինչ-որ օր՝ ապրիլի վերջին, ամենայն հավանականությամբ՝ 22-ին, մենք կհանդիպենք նախագահի հետ Մոսկվայում: Դա լուրջ հանդիպում կլինի. կքննարկենք որոշակի խնդ իրներ», – ասել է Բելառուսի ղեկավարը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ այնուհետև կողմերը նախատեսում են անցկացնել տարածաշրջանների ֆորումը Մոսկվայի մարզում։
Նյութի աղբյուր՝ www.shantnews.am