Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպ վածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշ ումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ու ժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճ արկելու հարցում։ Այս մասին iLur կայքի միջոցով հայտարարություն է տարածել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթ յունավ տանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախ ողված եւ մեր ժողովրդին ստո րացուցիչ պա րտության մատնած անձի հիվ անդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտա նգներով։

Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բաց առապես սահ մանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխ զիջման անհ ապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռեւս սպա ռված չեմ համարում, քանի որ հակ առակ իր կո շտ հռետո րաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմա նադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։

Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խն դիր է»,-նշել է նա։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս