Իրավիճակը փոխվում է․ ԱՄՆ ուշագրավ հայտարարությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, ՌԴ նախագահի խոսնակը, այլ աղբյուրներ հայտնում են Մոսկվայում Փաշինյանի ու Պուտինի հանդիպման օրակարգի մասին: Ընդհանուր ձեւակերպումներ են, բա ցառությամբ երևի մի հայտարարության, որ Մոսկվայում փաստաթղթեր չեն ստորագրվի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իսկապես չորեքշաբթի հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հասկանալի է, և՛ Ղարաբաղը կքննարկվի, և՛ ռուսաստանցի զին վորականները, որոնք հիմա այնտեղ տեղակայված են, և՛ առհասարակ երկկողմ հարաբերությունները։ Բայց որեւէ փաստաթղթի ստո րագրում չի նախատեսվում», ընդգծել է նա։

Ծրագրվա՞ծ էր փաստաթղթի ստորագրում և խոչը նդոտող հանգամանքնե՞ր են ի հայտ եկել։

Վերջերս Ռուսաստանի միջնորդությամբ վերադարձան ևս 15 հայ գերիներ ականապատված տարածքների քարտեզների դիմաց: Վաշինգտոնն այս կապակցությամբ արեց ուշագրավ հայտարարություն: «Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ական ազե րծումը դյուրացնելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին իր նպաստն էր բերել Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ Միացյալ Նահանգները նաև գնահատում է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը», ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

«Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելով հակամա րտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորումը», ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիան նույնպես ողջունեց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատ արձակումը, «ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»: «Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու երկարաժամկետ խաղաղությանը Կովկասում», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Դատելով Վաշինգտոնի և Փարիզի հայտարարություններից ՝ Հարավային Կովկասում նախաձեռնությունը ռուս-թուրքական «եռակողմ» ձեւաչափից փորձ է արվում տեղափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որում Ռուսաստանը պահպանում է իր տեղը: Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանում է ԱՄՆ-ն, որը «բարձր է գնահատում Ռուսաստանի դերը», դրա վկայությունն է:

Իրավիճակը փոխվում է, և սա շանս է, որ Հայաստանը դուրս գա իրեն պարտադրված ռուս-թուրքական «եռակողմ» սխեմայից:

Հաղորդում է «Լրագիր»-ը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս