Լիտվայի ԱԳՆ-ի մոտ «Պահապան հրեշտակը» արձանը ծածկվել է Հայաստանի դրոշով․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից ուժի մեջ է մտել
Լիտվայի Արտաքին գործերի նախարարության «Պահապան հրեշտակը» ծածկված է Հայաստանի դրոշով, քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է Հայաստանին բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության ավելի բարձր չափանիշեր, բարենպաստ միջավայր բիզնեսի համար»,-շնորհավորական ուղերձում ասել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Առնոլդաս Պրանկկևիչուսը:
«Դա տոնակատարության առիթ է Լիտվայի համար: Քանի որ մենք միասին ավելի ուժեղ ենք»,-նշել է նա:
Guardian angel @LithuaniaMFA today is covered with Armenian flag, as the EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement comes into force. #CEPA can bring #Armenia higher standards of democracy and rule of law, greener environment and more business opportunities. 🇦🇲🇪🇺 https://t.co/qLSK8TnUgK
— Arnoldas Pranckevičius (@APranckevicius) March 1, 2021