Ապրիլի սկզբին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Թեհրանում Իրանի հետ խորհրդակցություններ կանցկացնի հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ չկար գավորված են մնում երկու կողմերի միջեւ: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կսկսենք ապրիլի սկզբին Իրանում կայանալիք տեխնիկական հանդիպման հետ կապված իրավիճակի բովանդակային վեր լուծության գործընթաց: Հուսով եմ, որ դրան կհա ջորդեն այլ տեխնիկական կամ քաղաքական խորհրդակցություններ: Մենք պետք է սկսենք այս գործընթացը»,- լրագրողներին ասել է Գրոսին:
Գրոսին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը համա ձայնվել է մասնակցել բանակցություններին՝ չհայտար արագրված միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ հարցերը ԱԷՄԳ-ին պարզաբանելու համար:
Նյութի աղբյուր՝ news.am