Արև Մելքումյանը գրել է. Մենք՝ տավուշեցիներս, արդեն երեսուն տարի է ապրում ենք ազգերու հարևանությամբ։ Քանի՞ անգամ ենք գիշերները բաց աչքով լուսացրել, գիշերվա հազարին ընտանիքով վազել նկուղ, ծառախիտ, ծեխոտ տարածքները նախընտրել, պատսպարվել, գիտենք միայն մենք։
Քանի՞ ընտանիքի քեֆ-ուրախություն է ընդհատվել, կամ անլույս անց կացվել, քանի որ ազերիները կրա կել են։ Շատ գյուղերում հուղար կավորությունների գիշերն է լինում, քանի որ գերեզմանները ուղիղ նշան առության տակ են։ Մենք ապրում ու արարում ենք ազերներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Շատ գյուղերում անգամ նրանց դիրքերն է երևում, մինչև իսկ տան ներսից, պատուհանից բացվող տեսարանը նրանց դիրքն է։ Սակայն մենք դեռ այստեղ ենք։ Մենք դեռ հարսանիքներ ենք անում, շուքով տարեմուտ դիմավորում ու ուսումնական տարվա ավարտ տոնում՝ ի հեճուկս թուրքի։
Մենք դեռ պետք է այստեղ մնանք, ծաղկեցնենք մեր սահմանը։ Զինվորի թիկունքը մեծ գյուղն է։ Հուլիսյան կռի վներին
մի տատիկ կար, տուն չէր մտնում, ասում էր. «թող րախեքը տընան տըռանն եմ, վըր վախըն վըչ»։ Սյունեցիներ ջան, ձեր տներում ամուր կմնաք, ձեր գյուղերը կմեծացնեք, զինվորին մենակ չթողնեք։ Դժվար է, սակայն հետո կհամոզվեք, որ ամենախաղաղ տեղը ձեր ու մեր սահմանն է։
Սшհմшնից աշխարհին անսահման խաղաղություն։