Կապիտոլիայի գшղտնիքները. ԱՄՆ-ի Կոնգրեսի փոքր դռների գшղտնիքը

Քչերը գիտեն, որ ԱՄՆ-ի կոնգրեսի շենքը ոչ վաղ անցյալում տուրիստական վայրերից մեկն էր համարվում։ Այնտեղ կարելի էր մտնել էկսկուրսիաների մջոցով։ Իհարկե ոչ բոլոր սենյակներում էին թույլ տալիս շրջել, բայց ներկաներից գրեթե բոլորը մի փոքրիկ դետալ են նշում․ դա շենքի տարբեր անկյուններում հանդիպող փոքրիկ դռներն են։ Երբ 1793 թ-ին Ջորջ Վաշինգտոնը դրեց Կապիտոլիայի հիմնաքարը, այդ նախագծում փոքրիկ դռների մասին ոչ մի ակնարկ չկար։ Ոչ մի խոսք չկար նաև 1814թ-ին, երբ բրիտանացիները այրեցին այդ շենքը։

Հարց է առաջանում թե երբ և ինչպես են այդտեղ հայտնվել այդ դռները։ Դրանք հայտնվել են 1851 թ-ի Կապիտոլիայի գրադարանում բռնկված հրդեհից հետո, երբ որոշեցին ջրագծեր անցկացնել։ Հիմա բացելով այդ փոքրիկ դռները մենք այնտեղ կտեսնենք մի ծորակ և մի փոքր տարածք, որտեղ կարելի է միայն մեկ դույլ տեղադրել։

Տարիներ են անցել, բազմիցս վերանորոգվել է այդ շենքը, բայց մարդիկ չեն շտապում փակել այդ դռները, որոնք այդքան մեծ հետաքրքրություն են առաջացնում տուրիստների շրջանում

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս