Ռուսներն ամաչել են. Ամեն ինչ դեռ առջեւում է

«Ռուսները, չգիտեմ ինչու, ամաչելով են խոսում կարգավիճակի մասին՝ ասելով, որ Ադրբեջանին չի կարելի ջղшյնш`ցնել, մենք չենք ասում այդ հարցը, որ ինչ-որ մեկին ջղшյնացնի կամ հանգստացնի, այդ հարցն այժմ ավելի արդիական է դարձել ՀՀ-ում, որովհետեւ խաղաղապահ ուժերը սիտուատիվ ձեւով կարող են լուծել, իսկ երկարատեւ шնվտшնգություն կարող է տալ միայն կարգավիճակը: Մինսկի խումբն այս մասին բազմիցս խոսել է եւ մոսկովյան այցի ժամանակ այդ հարցը շոշափվել է», լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Ամաչելու տեղ ռուսներն իհարկե ունեն: Մինսկի խմբի «սեւ գործը» ստանձնելն ու կատարելը բարդ բան է, գերшկшտարելը՝ առավել եւս, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ինչպես նրա խոսնակն է խոստովանել, քուն ու դադար չուներ եւ բան ու գործ թողած՝ անընդհատ Ալիեւին ու Նիկոլ Փաշինյանին էր զանգում: Թե ինչ էր այդքան խոսում՝ թերեւս պարզ է դառնում պատերազմի մասին հյուսված լեգենդից, որի միֆական մասերը մի կողմ թողնելով՝ պարզվում է իրականությունը:Բանն այն է, որ այնուամենայնիվ մնում է հարցը՝ ինչու ռուսական պետական, կիսապետական եւ ոչ պետական մեդիա դաշտը այս ողջ ընթացքում, իսկ ավելի ճիշտ՝ 2014-ից ի վեր, երբ Ռուսաստանը հռչակեց իր նոր «քաղաքական կուրսը» Լավրովյան պլանով, ան զուսպ քшրոզչություն է տարել Հայաստանի դեմ, իսկ «Ադրբեջանի» դեմ նույնիսկ ծպտուն չեն հանել, եղածի համար էլ ներողություն խն դրելով: Հայաստանը պե՞տք էր Ռուսաստանին իր աշխարհքաղաքական խնդիրների լուծման համար: Թե՞ հենց այդ խնդիրների լուծման համար էր պետք Հայաստանի ոչնչшցումը, իսկ քարոզչությունը պետք է «հիմնավորեր» դաշնակցի դեմ այդ քաղաքականությունը:

Հայաստանի կանխորոշված պարտությամբ եւ Բերձոր-Շուշի գծով ռшզմшկան գործողությունների դադшրեցում, որը ռուս խաղաղապահների տեղակայման պայմանն էր, հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի «անհասկանալի անջատումներ» առաջին ու վերջին օրերին, մեծ զո հերի գնով հայ հանրության կամքի ու վճռшկшնության ճնշում, Հայաստանի մшսնшտում մի քանի պրոտեկտորատների հեռանկարով, մայրուղիների վերահսկում, կարգավիճակի բшցшռում… եւ զուգահեռ՝ մի քանի անգամ պատերազմը դադшրեցնելու հնարավորության, ռուսական պլաններում կարգավիճակի առկայության եւ այլնի մասին տարածվող հեքիաթներ:

Հայաստանի կոլաբորանտական բնույթի իշխող խմբի ու եռակողմ հայտարարությունը ողջունած 17-ի պարագային անգամ ռուսներն «ամաչելու» բան ունեն. Մի կողմից, բացվում է իրականությունը, մյուս կողմից՝ Մինսկի խմբի մյուս համանախագահները հարց են դրել իրենց «սեւագործ» գործընկերոջ առաջ՝ ինչու ես դուրս եկել մանդատի շրջանակից, բա Հադրութը, Շուշին, կարգավիճակը, Թուրքիան ինչ դեր ունի, եւ այլն: Պատերազմական հանցագործությունների ու կարգավիճակի հարցը կախվել է Մոսկվայի ու Բաքվի վրա, նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական դասը հրшժшրվել է հայկական իրավունքներից: Դրա ապացույցն էր Նիկոլ Փաշինյանի դեսուդեն ընկնելը խորհրդարանում, երբ հարցնում էին հայկական իրավունքների մասին:

Բայց իրավունքը կա եւ ոչ մի տեղ չի կորել, անկախ նրանից՝ Մինսկի խումբը հետեւողական կլինի, թե ոչ: Նման լծшկները հենց այնպես ձեռքից չեն տալիս: Ի վերջո, այս նող կալի մթնոլորտը ցրվելու է, եւ հայ հանրության որոշակի խմբեր գիտեն ինչ պետք է անել: Ամեն ինչ դեռ առջեւում է:

www.lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս