Շնորհակալություն, թանկագին պարոն փոխխոսնակ․ Քըլըչը՝ Ռուբինյանին

Հայ — թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին «ցավակցական անկեղծ բառերի համար»:

«Շնորհակալություն ցավակցական անկեղծ և մեծապես գնահատելի բառերի համար, թանկագին պարոն Փոխխոսնակ: Դա շատ սիրալիր է Ձեր կողմից», — Թվիթերում գրել է թուրք դիվանագետը:Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը անցած շաբաթավերջին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվածների թիվը մոտենում է հինգ տասնյակին, Թվիթերում ցավակցել էր Սերդար Քըլըչին և արտգործնախարարությանը:

Օրեր առաջ էլ թուրք բանագնացն էր ցավակցել Ռուբեն Ռուբինյանին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, 2-ը համարվում են անհետ կորած:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս