Boeing -ը կպատրաստի ինքաթիռներ կենսաբանական վառելիքով

Boeing ավիաընկերությունը 2030 թվականին կսկսի նոր ինքնաթիռների արտադրություն, որոնք կաշխատեն կենսաբանական վառելիքով: Կենսաբանական վառելիքը կնվազեցնի ածխաթթու գազի արտաներտումները մթնոլորտ 80 տոկոսով, համոզված են ԱՄՆ Էներգիայի նախարարության մասնագետները,- տեղեկացնում է նախարարության կայքը:

Boeing- ի կոմերցիոն բաժնի ղեկավար Ստեն Դիլի կարծիքով՝ ընկերությունն արդեն աշխատում է այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրքված են նորարարությամբ:

Կենսաբանական վառելիքը ավիացիայում կարող է արտադրվել տարբեր հումքից, օրինակ, ուտելու համար ոչ պիտանի բույսերից, անտառային ու գյուղատնտեսական մնացորդներից, որոնք ենթակա չեն երկրորդային մշակման:

Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ արդեն փորձարկել են կենսաբանական վառելիքով տեխնիկայի թռիչքներ, մինչդեռ իրական թռիչքների դեպքում հնարավոր է առայժմ կենսաբանական վառելիքը 50/50 հարաբերակցությամբ համատեղել ռեակտիվ վառելիքի հետ:

Ինչպես նշում են Air Transport Action Group ընկերությունում, ավիաընկերություններին է բաժին ընկնում մթնոլորտային արտանետումների 12 տոկոսը: Որպեսզի ինքնաթիռներն աշխատեն կենսաբանական վառելիքով, պետք է փոխվեն դրանց շարժիչը և մյուս համակարգերը: Բացի այդ, անհրաժեշտ կլինի ինքնաթիռն шնվտшնգ շահագործելու մասին հավաստագիրտեղեկացնում է մամուլի ծառայությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս