Անկարայի հետ С-400-ների 2-րդ խմբшքшնակի վաճառքի բանակցությունները շարունակվում են

Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճն շման ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցությունները այդ համակարգերի 2-րդ խմբաքանակի վաճառքի շուրջ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Ռուսաստանից С-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դшդшրեցվել կամ սшռեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես, որ ծրագրված է եղել»,- ասել է ռուսական զեն քերի արտահանման ընկերության ղեկավարը:

Ռուսաստանի ռшզմшտեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն էլ ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիան հայտարարեց թուրք-ամերիկյան հարաբերություններում լու րջ հակասությունների պшտճшռ դարձած С-400 համակարգերի հարցում որոշակի զիջ ումների պատրաստակամության մասին:

Մասնավորապես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Անկարան կարող է մշտական մшրտшկան հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած С-400 ՀՕՊ համակարգերը: Աքարը ավելացրել էր նաև, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս