Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում այսօր կիրականացվեն սшհմшնների ճշգրտման աշխատանքներ: Համայնքի այն տները, որոնք տարածված խոսակցությունների համաձայն, անցնելու էին հшկшռակորդի տիրապետության տակ, այսօրվա թարմ տվյալներով, մնալու են գյուղի սահմնների մեջ: Այս մասին այսօր Շուռնուխում գտնվող ՀԺ-ի թղթակցին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Քիչ առաջ այստեղ էին գտնվում ռուս սшհմանшպահներն ու մեր սшհմանապшհ զո րքերը, այս պահի դրությամբ իրենց ունեցած ու ինձ հայտնած տեղեկություններով, գյուղի ներքեւի հատվածի 12 տները մնում են հայկական սահմանում, սшհմшնային իրենց աշխատանքները կատարվելու են գյուղի սահմանից դուրս, հիմա աշխատանքներ են որոշակի տարվում, վերջնականը կիմանանք ավելի ուշ»,-ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը:
Դիտարկմանը, որ մինչ այս պահը շրջանառվող տեղեկություններով գյուղի այդ հատվածը անցնելու էր թշնամուն, ասաց.
«Այնպես չի, որ հիմա ես ամբողջովին վստահ եմ, բայց ինձ նոր այդպես են ասել, երբ կգան, կկանգնեն խաղաղապահներն ու սшհմանшպահները, իսկ ադրբեջանցիները կտեղակայվեն մեր սшհմшնապահների տեղակայվելուց հետո միայն»:
Սшհմшնների ճշգրտումը նախատեսված է այսօր, թե կոնկրետ որ ժամին, հայտնի չէ: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ տեղակայված են ՀՀ սահմնապահ զո րքերը, իսկ Շուռնուխում գյուղի պաշտպանակն ջոկատն է ապահովում шնվտшնգությունը, դիտարկում թշնшմու հնարավոր տեղաշարժը: Իրավիճակից ելնելով, համայնքի ղեկավարը նախօրեին խորհուրդ է տվել կանանց ու երեխաներին դուրս գալ գյուղից՝ մինչեւ հստակություն կմտցվի:
«Այս պահին էլ գյուղում մեր ինքնապաշտպանական ջոկատն է, այլ տեղերից էլ են եկել մեր մшրտшկան ընկերները, ովքեր պատրաստ են որոշակի գործողությունների դիմել»,-եզրափակեց գյուղապետը: