Կրեմլի և Սպիտակ տան միջև ցանկացած փոխգործակցություն գործնականում դադարել էհայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարելի է ասել, որ չկա, հիմա չկա։ Բոլոր շփումները գործնականում բացակայում են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Մաշկովն էր հայտարարել, որ բոլոր բազմակողմ կառույցներում ԱՄՆ-ի հետ փոխզիջումների հասնելու հնարավորությունները փետրվարի 24-ից հետո նվազագույնի են հասցվել՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների դիրքորոշման պատճառով։ Հավելենք, որ փետրվարի 24-ին մեկնարկեցին Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում։