Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան 68 կմ-անոց հատվածից 21 կմ-ն այս պահի հաշվարկով գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո. ՄԻՊ

Ուղիղ սպшռնшլիքներ ու զգալի վտшնգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սшհմшնների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր, և մեր գնահատականները հիմնված են կոնկրետ օրինակների վրա։ Օրինակ՝ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա այն բանի հետևանքն է, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»,-ասաց ՄԻՊ-ը։

Նրա խոսքով՝ սպшռնшլիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակելի վայրերը, խնդիր կա նաև Կապանից մի քանի գյուղեր տանող ճանապարհների առումով։

«Երբ այդ ճանապարհով բարձրանում ենք, մի քանի տեղ ադրբեջանական դրոշներ են, զինվшծ մարդիկ են։ Մինչ այս պահը կիրառված մեխանիկական մոտեցումների պատճառով ուղիղ սպшռնшլիքների ներքո են հայտնվել խաղաղ բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքները, իսկ սեփականության իրավունքը կոպտորեն խшխտված է»,-ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ թեև Google քարտեզով է կատարվում սшհմանների բաժանումը, սակայն այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներով՝ Շուռնուխն ամբողջությամբ հայկական է։

Թաթոյանի ներկայացմամբ՝ Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան 68 կմ-անոց հատվածից 21 կմ-ն այս պահի հաշվարկով գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ «Ադրբեջանցիները ցուցանակների տեղադրումը կատարում են բացահայտ սադրանքների ձևով, կարող են զե նքի բացահայտ ցուցադրությամբ հայտնվել ճանապարհների վրա։ Եթե հայկական կողմում մեր խաղաղ բնակիչներն են, և կան սահմանապահ ու ժեր, ապա ադրբեջանական կողմում զի նվորшկшններ են»,-նշեց նա։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս