Թուրքիայի ԶՈՒ-ն Միջերկրական ծովում իրականացրել է «KURTARAN-2022» զորավարժությունը

Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրել է «KURTARAN-2022» (Փրկող-2022) զորավարժությունը: Ներգրավված են եղել Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային, ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումները, ինչպես նաև առափնյա անվտանգության ստորաբաժանումները: Զորավարժությունը համակարգվել է օդուժի հրամանատարության կողմից:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ զորավարժությունն ընթացել ու ավարտվել է հաջողությամբ:

Նշվում է, որ Զորավարժությանը ներկա է գտնվել 26 դիտորդ աշխարհի 12 երկրից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս