Համաշխարհային բանկի ղեկավարը գնահատել է հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը համաշխարհային ՀՆԱ-ի վրա

Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի դեմ պատ ժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային ՀՆԱ-ի վրա, քան ՌԴ-ի հատուկ գործողությունը Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ։Մելպասը հաշվել Է, որ Ուկրաինայի իրադրությունը «մոտ հեռանկարում կհանգեցնի արագ ազդեցության» համաշխարհային տնտեսության վրա: «Կարծում եմ, որ համաշխարհային ՀՆԱ-ի վրա նույնիսկ ավելի շատ ներգործություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,-հայտարարել Է Մելպասը՝ հանդես գալով Washington Post թերթի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Համաշխարհային բանկի ղեկավարը, սակայն, նշել Է, որ մյուս երկրները կկարողանան արագորեն վերականգնվել ՌԴ-ից եւ Ուկրաինայից ռուսաստանյան Էներգապաշարների եւ սննդամթերքի մատակարարումների դադարեցումից: Մասնավորապես, նրա կարծիքով, մյուս երկրների գյուղատնտեսական ոլորտը կարող Է «ընտելնալ մեկ տարվա ընթացքում կամ մոտավորապես այդքան ժամանակում»:Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղ րանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանց ագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ ար յունոտ հան ցագործությունների» համար պատասխանատուներին:

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվ ածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զոր քերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպ առնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հար ձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս