Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի առեղծվածային шնհետшցումը..Ադրբեջանցիները Սադիկովին էին մեղ ադրում նրանց կոորդինատները Հայաստանին փոխանցելու համար:

Նաջմեդդին Սադիկովն 1993-ից եղել է Ադրբեջանի բանակի բարձրաստիճան զինվորական, զի նված ու ժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության փոխնախարար: Սակայն անցյալ տարի հայ-ադրբեջանական պատերազմի կեսերին հաղթանակի գագաթնակետին, որին Ադրբեջանի զի նված ու ժերը պատրաստվել էին մոտ 27 տարի, Սադիկովն առե ղծվածային կերպով անհե տացավ:

Mirror-Spectator պարբերականը գրում է, որ Հայաստանի հետ 1992-ի առաջին պատերազմի տարիներին ադրբեջանական զի նված ու ժերին միացած խորհրդային բանակի փորձառություն ունեցող զինվորական Սադիկովի շուրջ ասեկոսեները երկար են պտտվել: Շատ ադրբեջանցիներ սոցիալական ցանցերում նրան նկարագրում են «դավ աճան» բառով: Սադիկովին զրպ արտում են Ռուսաստանի հետ կապերի համար և հայտարարում, որ նրա եղբայրը բարձրաստիճան սպա է եղել ՀՀ զին ված ու ժերում:

Ասեկոսեները գագաթնակետին հասան հուլիսյան հակամ արտության ժամանակ, երբ լավ ճանաչված ու հարգված բարձրաստիճան զին վորական, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովն ու գնդապետ Իլգար Միրզաևը սպա նվեցին: Սոցիալական հարթակում բազմաթիվ ադրբեջանցիներ Սադիկովին էին մեղ ադրում նրանց կոորդինատները Հայաստանին փոխանցելու համար:

Սադիկովն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ներկա է եղել հուղա րկավորությանը: Զոհված մեկ այլ զինվորականի հուղար կավորությունից հետո Բաքվում կազմակերպված զանգվածային ակցիայի մասնակիցներն այս մա հերի համար մեղա դրեցին Սադիկովին և պահ անջեցին հրաժ արական տալ: Լուրեր տարածվեցին, որ նա պաշտ ոնանկ է արվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 21-ին հայտարարություն էր տարածել՝ հերքելով Սադիկովին պաշտոնանկ անելու և նրա եղբոր՝ ՀՀ զի նված ու ժերում լինելու լուրերը: Գերա տեսչության հավաստմամբ՝ նրա եղբայրն ավելի քան 30 տարի առաջ էր մա հացել:

Սադիկովի ընտանիքը կապեր ուներ ադրբեջանական վերնախավի հետ: Ռուս-ադրբեջանցի փոփ աստղ Էմին Աղալարովը՝ Իլհամ Ալիևի նախկին փեսան և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընկերը, սեպտեմբերին «Ֆաթիմա» վերնագրով երգ էր թողարկել Ինստագրամում, ինչը նրա շատ հետևորդներ դիտարկել էին որպես Սադիկովի դստեր՝ Ֆաթիմա Սադիկովայի հետ ամուսնության հայտարարություն: Աղալարովն ուղիղ ձևով չի հաստատել իր ամուսնությունը, սակայն շարունակ ակնարկներ է արել:

«Ֆաթիմայից» երկու շաբաթ անց սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը:

Հակամ արտության ժամանակ ադրբեջանական կողմի լուրջ կորու ստներից հետո շատ ադրբեջանցիներ կրկին սկսեցին մեղ ադրել Սադիկովին: Նորից սկսեցին լուրեր պտտվել, որ նա պաշտոնանկ է արվել դավաճ անության համար:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար էր հրապարակել բարձրաստիճան զինվորականների կոնֆերանսից, որին մասնակցել էր նաև Սադիկովը:

Օրեր անց Սադիկովի կենսագրությունն ու նրա մասին մյուս տեղեկություններն աննկատ ջնջ վեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքից: Այդ մասին պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չեղավ:

Հոկտեմբերի 4-ի լուսանկարից հետո, պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված ռազ մական շքերթին Սադիկովը ներկա չի եղել: Նրա անհե տացման մասին կրկին լուրեր պտտվեցին:

Վերջապես, հունվարի 28-ին պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Սադիկովն այլևս ռա զմական ծառայություն չի անցնում՝ պատճառաբանելով առողջական խնդ իրները և Մոսկվայում սր տի վիրա հատությունը:

Խորհրդարանականներից մեկի խոսքով՝ Սադիկովը պետական գաղտնիք էր դարձել: Տեղեկություն կար նաև, որ Սադիկովը տնային կա լանքի տակ է:

Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Սադիկովն է կրում պատերազմում ադրբեջանական կողմի կորու ստների պատասխանատվությունը:

Նշվում է, որ Ադրբեջանը ցանկանում է գաղտնի կերպով լուծել խն դիրը, իսկ ժողովրդին հոր դորում է մոռանալ այդ մասին:

1lurer.am

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս