Մարտի 8-ին ընդառաջ ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց

Մարտի 8-ին ընդառաջ ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց
Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտա նգությունն ապահովելու առաջադրանքները կատարելու ընթացքում ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց առաջիկա միջազգային օրվա առթիվ:
Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է 27 դիտակետում իրականացնել հրա դադարի ռե ժիմի պահպանման վերա հսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

Հրադ ադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձը, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտ անգությունը՝ Լաչինի միջանցքով»,-հայտնում են ՌԴ պաշտ պանական գերա տեսչությունից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս