44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները այսօր կրկին այցելել էին Պաշտպանության նախարարություն և խնդրում էին տվյալներ հայտնել իրենց որդիների մասին:
Այնտեղ էր նաև ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ասաց, որ Պաշտպանության նորանշանական նախարարն ու փոխնախարարը զբաղվում են այդ հարցով, նախորդները ևս զբաղվել են:
Ծնողներից մեկի դիտարկմանը, թե պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին հայտնել են խնդրի մասին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա ազատվել է փոխնախարարի պաշտոնից.«Բալայանն ազատվել է պաշտոնից, նա այլևս չի աշխատում»:
Նշենք, որ Գաբրիել Բալայանից լուրը ճշտել չհաջողվեց, նա հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում
tert.am