Թուրքիան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան հրաժարվում է համաձայնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին .Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։

«Մենք չենք կարող այո ասել։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մենք չենք կարող ասել՝ այո, թող չնեղանան»,- ասել է Էրդողանը։Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները չպետք է անհանգստանան Թուրքիա մեկնելու համար՝ համոզելու Անկարային հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերը, հավելել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիան մտադիր է ներկայացուցչական պատվիրակություն ուղարկել Թուրքիա, որպեսզի համոզի Անկարային չմիջամտել թագավորության՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս