Հայաստանի բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն իրավական եւ սահմանադրական դաշտում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը:
Նա այդպես է մեկնաբանել հասարակական գործիչների, այդ թվում ՝ Արմեն Գրիգորյանի և Միքայել Բադալյանի նկատմամբ դատական գործընթացները: Նեչաեւն ընդգծել է, որ Բադալյանի ճակատագրին Մոսկվայում կհետեւեն: Նրանք նաեւ շփումներ կունենան բարեկամ քաղաքական ուժերի հետ:
«Մեծ նշանակություն ենք տալիս դաշնակցային հարաբերությունների խորացմանը։ Եվ պատրաստ ենք Երևանի խնդրանքով աջակցել, մասնավորապես, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը», — ընդգծել է նա: