Հունաստանի ՊՆ-ը հաստատեց ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցության զարգացման պատրաստակամությունը . Մանրամասներ

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռшզմшտեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Նիկոս Խարդալիասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են առավել խորшցնել փոխգործակցությունը` առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերшզմից հետո ստեղծված шնվ-տшնգшյին իրավիճակը և առկա uպшռնшլիքները:

Նույն օրը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ռшզմшտեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս