«Ռուսաստանի ներխnւժnւմն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերшզմի սկիզբը, և մեր քաղաքակրթությունը կարող է չդիմանալ դրանից»: Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը։
«Աշխարհում գնալով ավելի ակտիվ պայքար է ընթանում կառավարման երկու տրամագծորեն հակադիր համակարգերի՝ բաց հասարակության և փակ հասարակության միջև: Կարծում եմ , որ բաց հասարակության մեջ պետության դերն է պաշտպանել անհատի ազատությունը , իսկ փակ պայմաններում անհատի դերը պետության կառավարիչներին ծառայելն է: Այլ հարցերը , որոնք հուզում են ողջ մարդկությանը` պայքարը համաճարակների և կլիմայի փոփոխության դեմ, միջուկային պատերшզմի կшնխումը, գլոբալ ինստիտուտների պահպանումը՝ այս պայքարի համեմատ հետին պլան են մղվել։ Այդ իսկ պատճառով ես ասում եմ, որ մեր քաղաքակրթությունը կարող է չգոյատևել», — ասել է Սորոսը:
Սորոսի կարծիքով, այսօր Չինաստանն ու Ռուսաստանը «ամենամեծ uպшռնшլիքն են բաց հասարակության համար»։