Ռուսաստանի Դաշնության Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շաբաթ օրը առաջարկել է ստեղծել նոր G8 (Մեծ Ութնյակ) այսպիսով վերջ դնելու համար ԱՄՆ-ի և արևմտյան մյուս վեց խոշորագույն տնտեսությունների տնտեսական գերակայությանը:
Ռուսաստանի խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ստեղծել աշխարհի ամենահզոր տնտեսական պետությունների նոր կազմակերպություն՝ որպես G7 (Մեծ Յոթնյակ) կազմակերպության այլընտրանք։ Նոր G8-ում կներառվեն Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Մեքսիկան, Ռուսաստանը և Թուրքիան:
Իր պատժամիջոցների քաղաքականությամբ ԱՄՆ-ը և G7-ի մյուս երկրները (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ճապոնիա և Կանադա) պայմաններ են ստեղծել այլ խոշոր տնտեսական տերությունների մերձեցման համար.
«Միացյալ Նահանգներն իր ձեռքերով պայմաններ ստեղծեց այն երկրների համար, որոնք ցանկանում են հաստատել հավասար երկխոսություն և փոխշահավետ հարաբերություններ Ռուսաստանի հետ «Նոր ութնյակը» ձևավորելու համար»,- հայտարարել է Վոլոդինը։