Զելենսկու գրասենյակը արձագանքել է Պուտինի երեկվա հայտարարությանը, որ «Ռուսաստանը Ուկրաինայում դեռ լրջորեն ոչինչ չի սկսել»

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը, թե «Ռուսաստանը Ուկրաինայում դեռ լրջորեն ոչիչ չի սկսել», ասել է, որ ուկրաինական կողմի տվյալներով՝ մինչ այս պահը Ռուսաստանցի 37 հազար զի-նվորական է զո-հվել, վիր-ավորների թիվը կազմում է 98 հազարից մինչև 117 հազար։ Ոչնչ-ացվել է 10 գեներալ, մետաղի ջարդոնի է վերածվել 1605 տանկ ու 405 օդանավ և ուղղաթիռ։

«Ռուսաստանը դեռ չի՞ սկսել կռ-վել, թե՞ Կրեմլում հաշվում են միայն ստալինյան մաթեմատիկայով՝ 20 միլոն զ-ոհ»,- Թվիթերում գրել է Պոդոլյակը։

Պատ-երազմական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալներն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Նշենք , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ ասել է, որ «իրականում դեռ ոչինչ չեն սկսել» Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները պետք է հասկանային, որ պարտվել են ռուսական հատուկ գործողության հենց սկզբից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս