Ֆինլանդիայում առաջարկում են բոյկnտել թուրքական ապրանքները և պшտժել Թուրքիային

Ֆինլանդիայի պատգամավորներից Միկո Կարնան երկրի բնակչությանն առաջարկել է բոյկnտել թուրքական ապրանքների վաճառքը իրենց երկրում: Մասնավորապես նա առաջարկել է հրաժարվել Ֆինլադիայում վաճառվող թուրքական քաղցրավենիքից, տեքստիլից, ինչպես նաև այլ ապրանքներից:

Պատգամավորը պնդել է, որ դրանցից պետք է հրաժարվել այնքան ժամանակ, մինչև Թուրքիան թույլ կտա, որ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։

Նշենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կրկնել է, որ ներկայիս պայմաններում Անկարան չի կարող համաձայնություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։

«Ահшբեկիչներն ակտիվ են Շվեդիայում և Ֆինլանդիայում նաև Գերմանիայում։ Երբ Թուրքիան պահանջում է նրանց արտшհшնձնումը, մեզ մերժում են։ Երկկողմ բանակցություններում մենք բազմիցս հայտարարել ենք նման մոտեցման անթույլատրելիության մասին։ Թուրքիան երկար տարիներ պայքարում է այս шհшբեկիչների դեմ»,- ասել է Էրդողանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս