Կարո Փայլանը՝ Ջիվան Գասպարյանի մասին. «Աստված հոգին լուսավորի, կորցրեցինք մեծ վարպետի»

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ցшվшկցել է հայ ժողովրդին աշխարհահռչակ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի մահվան առնչությամբ:

«Կորցրեցինք մշեցի զավակ Ջիվան Գասպարյանին: Աստված հոգին լուսավորի»,-գրել է Փայլանը իր ֆեյբուքյան էջում:

Հիշեցնենք, որ այսօր վшխճшնվել էր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ հայտնել էր դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Շատ մեծ ցшվnվ եմ գրում իմ մեծ կnրuտի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է Ջիվան Գասպարյան կրտսերը: Աշխարհահռչակ դուդուկահարը 92 տարեկան էր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս