Ֆրանսիայում հայտնաբերվել է առաջին հիվանդը, ով վարակվել է հազվագյուտ վիրուսային վարակով ՝ «Կապիկների ջրծաղիկ»: Դեպքը հայտնաբերվել է Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիայի տարածքում:
Այս կապակցությամբ Ֆրանսիայի Առողջապահության ազգային գործակալությունը նամակ է ուղարկել բժշկական մասնագետներին՝ բացատրելով, թե որ ախտանշաններին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:
Այսպիսով «Կապիկների ջրծաղիկ»-ով վարակված մարդու մոտ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39 աստիճանի , ամբողջ մարմնով մեկ ցան է հայտնվում մաշկի վրա վեզիկուլների տեսքով։ Այս ամենը կարող է ուղեկցվել թոքաբորբով կամ անհայտ էթիոլոգիայի էնցեֆալիտով։
Մեծ Բրիտանիայում արդեն հայտնաբերվե «Կապիկների ջրծաղիկ»-ի 9 դեպք։ Մայիսի 19-ին վարակման առաջին դեպքերը գրանցվել են Շվեդիայում և Իտալիայում։ Իսպանիայում բժիշկների հսկողության տակ է գտնվում 22 մարդ։
Ավստրալիայում և Կանադայում նույնպես հայտնաբերվել է «Կապիկների ջրծաղիկ» վիրուս: Կառավարությունը հայտնել է երկու դեպք Քվեբեկ նահանգից։ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում կապիկների ջրծաղիկի առաջին դեպքն է հայտնաբերվել։ Ըստ տեղական լրատվամիջոցների 40-ամյա տղամարդը, ով նախօրեին վերադարձել էր Եվրոպայից, վարակվել է «Կապիկների ջրծաղիկ»-ով։ Հիվանդ ավստրալացուն և անձը, ում հետ շփվել է նա , տրվել է տնային կարանտին։
Ավելի վաղ «Կապիկների ջրծաղիկ»-ի բռնկումները գրանցվել են Իսպանիայում և Պորտուգալիայում: Հայտնի է նաև Իտալիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում վարակվածների մասին։