Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը, ելույթ ունենալով Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում, ասել է, որ Ադրբեջանն ունի լրացուցիչ էներգետիկ ռեսուրսներ՝ Եվրոպա գազի մատակարարումը մեծացնելու համար։
Պատասխանելով Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունների վրա Հարավային գազային միջանցքի հետագա ազդեցության մասին հարցին՝ Ջաբբարովը ընդգծել է, որ Եվրոպայի հետ մեկտեղ Ադրբեջանը նաև Վրաստանի և Թուրքիայի հիմնական մատակարարներից է։
«Հետո գալիս են Հունաստանը, Բուլղարիան, Ալբանիան և Իտալիան: Ծավալը ներկայումս շատ ավելի մեծ է, քան ձեր նշածը: Երկրորդ հարցը՝ մենք ունե՞նք գազի ծավալներ, որոնք չեն տեղափոխվում։ Այո, կա»,- ասել է Ջաբբարովը։
Նա նաև էներգետիկ ռեսուրսներն անվանեց մինչ օրս ամենամեծ երկընտրանքը:
«Ներկայումս Ադրբեջանից շատ էներգառեսուրսներ են պահանջվում, մենք ունենք, և փորձում ենք ապահովել շուկան։ Ադրբեջանական գազի արժեքն այն հարցն է, որը չի կարելի անտեսել»,- ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը։