Չինաստանը խստորեն բողոք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անհրաժեշտության դեպքում Թայվանը պաշտպանելու Միացյալ Նահանգների ռшզմшկան մասնակցության պատրաստակամության մասին հայտարարության համար։ Այս մասին հայտնում է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինին։
«Չինաստանն իր խիստ դժգոհությունն ու խիստ բողոքն է հայտնում ամերիկյան կողմի հայտարարության կապակցությամբ։ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է»,- պարզաբանել է Չինաստանի նախարարության ներկայացուցիչը։
Արտաքին գործերի նախարարությունը նաև հորդորել է ԱՄՆ-ին զգույշ լինել Թայվանի հարցում իր հայտարարություններում և գործողություններում։
Ինչպես նշել է Վենբինը Չինաստանը «վճռական գործողություններ կձեռնարկի իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար», — եզրափակել է Վենբինը։
Նշենք , որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ մամուլի ասուլիս ժամանակ իր ելույթում հայտարարել էր Թայվանի պաշտպանությանը Միացյալ Նահանգների ռшզմшկան մասնակցության պատրաստակամության մասին: