Շատերը չգիտեն , որ Ռուսաստանում կան մի շարք քաղաքներ և գյուղեր , որոնք հիմնադրվել են Հայերի կողմից

Ռուսաստանում Հայերը վերահաստատվելով դարերով լքված Կայսերական հողերը վերցնելով հինադրեցին նոր քաղաքներ և գյուղեր , որոնք մինչև հիմա էլ կան և որտեղ մինչև այս պահն էլ ապրում են հայեր:

Հայերի կողմից հիմնադրված ամենահայտնի բնակավայրերից մեկը Ստավրոպոլի արեւելքում Բուդյոնովսկ քաղաքն է: Այն զրոյից հիմնադրվել է 1799թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղից եկած հայերի կողմից: Պետք է նշնք , որ սկզբնում այն կոչվել է Святой крест (Սուրբ Խաչ) : Այս պահին էլ քաղաքում մեծ հայկական համայնք կա:

Հայերը Ստավրոպոլի շրջանում հիմնել են եւս մեկ բնակավայր՝ Եդեսիա (Эдиссия) գյուղը , այն գտնվում է Կուրսկի շրջանում Չեչնիայի հետ սահմանին: Գյուղը հիմնադրվել է 1797թ.-ին՝ հիմնականում Ադրբեջանից գաղթած հայերի կողմից: Բնակավայրն անվանակոչվել է անատոլիական Եդեսիա քաղաքի պատվին, որտեղ ժամանակին բազմաթիվ հայեր են ապրել: Գյուղի բոլոր բնակիչները հայեր են՝ տարբեր մոտ 7000 մարդ:

Եվ իհարկե Կրասնոդարի երկրամասի արեւելքում գտնվող Արմավիր քաղաքը , որտեղ կա մոտավորապես 220.000 բնակչություն: Այս խոշոր քաղաքը հիմնադրվել է 1839թ.-ին՝ չերքեզահայերի կողմից, ովքեր տեղափոխվել էին Ռուսաստան, երբ այդ երկիրը պատերազմում էր չերքեզների դեմ: Քաղաքն անվանակոչվել է Հայաստանի առաջին մայրաքաղաքի պատվին: Արմավիր քաղաքում այսօր էլ ապրում են մոտ 100.000 հայեր:

Հայերը հիմնել են նաև Դոնի Նախիջեւանը , ներկայիս Դոնի Ռոստովի ամենախոշոր շրջաններից մեկը: Մինչեւ 1928թ.-ը այն առանձին հայկական բնակավայր էր Նոր Նախիջևան (Новый Нахичеван) անունով, որը հիմնադրվել էր 1779թ.-ին՝ Ղրիմից տեղափոխված հայերի կողմից:

Նշենք , որ հայեի մեծ մասը Ռուսաստան տեղափոխվեց Օսմանյան կայսրությունից եւ Իրանի պատմական Հայաստանի տարածքներից:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս